Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Շարմազանով. Հայաստանն այն երկիրը չէ, որ ով բարձր գոռա, նա որոշի

Շարմազանով. Հայաստանն այն երկիրը չէ, որ ով բարձր գոռա, նա որոշի
30.03.2018 | 12:34

Վարչապետության հետ կապված ՀՀԿ-ն դեռ ինստիտուցիոնալ, պաշտոնական քննարկում չի ծավալել, երբ քննարկենք, կասենք, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես իմ անձնական տեսակետը հայտնել եմ, մնում եմ այդ կարծիքին: Մենք ընդունելու ենք որոշումը, որը բացառապես սպասարկելու է ՀՀ պետական ու ազգային շահը՝ հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ժամանակ, եթե կարիքը լինի, նույնիսկ կփակեն պատգամավորների մուտքը խորհրդարան, որ չկարողանան քվեարկել:

Շարմազանովն ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի ոչ Էդուարդ Շարմազանովի, ոչ Նիկոլ Փաշինյանի, որպես պատգամավոր, սահմանադրական իրավունքը խոչընդոտելու: «Եթե «Ելք» խմբակցությունն ունենար մեծամասնություն, որևէ մեկը, որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը կամ որոշելու իրավունքը, իրենք ինչպե՞ս կնայեին: Մեր ժողովուրդը ձայն է տվել, մենք էլ օգտվելով մեր պատվիրատուի՝ քաղաքացու, պատվերից կկատարենք մեր որոշումը: Բոլոր հակասահմանադրական ու հակաօրինական գործողություններն ընդունելի չեն, ոչ ոք և ոչինչ չի կարող սահմանափակել իմ իրավունքը՝ քվեարկել իմ խղճին համապատասխան: ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ ով բարձր գոռա, նա որոշի, ՀՀ-ն, ինչպես ցանկացած երկիր, իր որոշումներն անում է ընտրություններով ու օրինականությամբ, չի կարելի մինչև ժամը 1-ը լինել օրենքի պաշտպան, ինստիտուցիոնալ ընդդիմություն, ԱԺ խորհրդի անդամ, իսկ հետո մերժել սահմանադրությամբ մեծամասնությանը տված լիազորությունները: Չի լինի կիսով չափ օրինական լինես, հետո՝ անօրինական»,- նշեց նա:

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ